Ինչպես ճիշտ օգտագործել ալկոգել. գիտնականներ

36

ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների (CDC) մասնագետները նկարագրել են, թե որ ախտահանիչներն են առավել արդյունավետ կորոնավիրուսը կանխելու գործում: CDC-ի առաջարկություններում նշվում է, որ ալկոհոլ պարունակող արտադրանքներն առավելագույնս հարմար են այդ նպատակի համար: Էթիլային սպիրտի պարունակությունը պետք է լինի 60 %֊ից բարձր, իսկ իզոպրիլ ալկոհոլը’ ավելի քան 75%: Բժիշկները խորհուրդ են տալիս հնարավորության դեպքում օգտագործել գելային տարբերակը: Նման ախտահանիչները զգալիորեն նվազեցնում են պաթոգենների կոնցենտրացիան, այնուամենայնիվ, դրանք անօգուտ կլինեն, եթե անձը ունի չլվացված կամ յուղոտ ձեռքեր: Գելը ձեռքերի վրա լցնելուց հետո պետք է այնքան տրորել, մինչև ամբողջովին չորանա: Ընդհանուր առմամբ, գիտնականների հետազոտությունների հիման վրա առաջարկությունների համաձայն, ձեռքերը լվանալու կարգը պետք է տևի մոտ երեսուն վայրկյան։