Ես սեռական հարաբերություն եմ ունենում որպեսզի կանխեմ ամուսնական դավաճանությունը․ հայ կինն անկեղծանում է

49

Ամեն օր Cosmo սեքսոլոգ Նարինե Ներսիսյանը բազմաթիվ հարցեր է ստանում,
որոնցից պատասխանները ստանում եք անձամբ: Որոշակի փոփոխություններով երբեմն
հրապարակում ենք նաև այդ հարց ու պատասխաններից հատվածբեր
www.cosmo.am-ում:

Ես սեռական հարաբերություն եմ ունենում միայն մեկ նպատակով’
որպեսզի կանխեմ ամուսնական դավաճանությունը, քանի որ ամուսինս շատ կրքոտ է:
Այդ ընթացքում ես ձևացնում եմ, իբր ինձ շատ հաճելի է ու ես հասնում եմ
օրգազմի: Արդյո՞ք դա վտանգավոր է իմ առողջության համար։

Այո՛, նմանատիպ սեռական վարքը վտանգավոր է քո առողջության համար, քանի
որ դու քո նյարդային համակարգը հյուծելու, հոգեհուզական խանգարումներ’
ընկճվածություն, ուշադրության խանգարում, նյարդային դյուրագրգռություն ձեռք
բերելու ռիսկին ես դիմում: Այդպիսի սեռական վարքն իջեցնում է քո իմունային
համակարգի դիմադրողականությունը, և դու կարող ես շատ հեշտությամբ ձեռք
բերել որևէ սոմատիկ հիվանդություն, ընդհուպ մինչև ուռուցքային
հիվանդություններ: