Վարչապետը քաղաքացիներին հորդորում է դիմակը ճիշտ կրել

46

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ շրջում էր Էրեբունի վարչական
շրջանում՝ պաշտպանիչ դիմակներ բաժանելով քաղաքացիներին: Նա հորդորում էր
դիմակ կրել, քանի որ կորոնավիրուսի դեմ պայքարում դիմակ կրելը կարևորագույն
նախապայման է:

Վարչապետը քաղաքացիներին հորդորում էր նաև դիմակը ճիշտ ձևով կրել։