Ինչու է Անջելինա Ջոլին բաժանվել Բրեդ Փիթից. դերասանուհին մանրամասներ է հայտնել

53

45-ամյա Անջելինա Ջոլին խոսել է 56-ամյա Բրեդ Փիթից բաժանվելու մասին։
Այդ պահից չորս տարի անց, դերասանուհին նախկինի պես համոզված է իր որոշման
ճշմարտացիության մեջ։

Դերասանուհին անկեղծացել է բաժանման մասին մանրամասներով: «Ես
ամուսնուցս բաժանվել եմ հանուն իմ ընտանիքի բարեկեցության։ Դա ճիշտ որոշում
էր։ Ես միշտ կենտրոնացած եմ երեխաների բարեկեցության վրա։ Շատերը օգտվեցին
իմ լռությունից, եւ այդ ժամանակ երեխաները սկսեցին իրենց մասին բացահայտ
ստեր տեսնել մամուլում։ Բայց ես միշտ հիշեցնում եմ նրանց, որ միայն նրանք
գիտեն իրենց անձնական ճշմարտությունը», — պատմել է Անջելինան։
Դերասանուհին նախկին ամուսնուց ունի երեք կենսաբանական երեխա՝ 12-ամյա
Շայլոն, 11-ամյա երկվորյակներ Նոքսը եւ Վիվիենը։ Մինչ մայր դառնալը Ջոլին
որդեգրել է երեք երեխա։


Աստղը երեխաների հետ խսում է այն մասին, թե ինչպես են նրանք դարձել ընտանիքի մի մասը։ «Որդեգրում» եւ «ապաստան» բառերը Ջոլիի ընտանիքի համար բացասական գույն չեն կրում: «Խորթ երեխաների հետ ես չեմ կարող խոսել իմ հղիության ընթացքի մասին, բայց ես մեծ սիրով պատմում եմ նրանց, թե ինչպես եմ կարողացել գտնել նրանց եւ ինչպիսիզգացողություններ եմ ունեցել՝ նրանց աչքերին առաջին անգամ նայելիս», — Vogue-ին տված հարցազրույցում հայտարարել է Էնջին: