ԱՀԿ-ն հայտնել է պեկինյան վիրուսի եվրոպական ծագման հնարավորության մասին

49

Պեկինյան վիրուսի շտամը իսկապես նման է եվրոպականին, ասել է ԱՀԿ Արտակարգ
հիվանդությունների բաժնի տեխնիկական թիմի ղեկավար Մարիա վան Քերկխովան:

Իր հերթին, ԱՀԿ առողջապահական արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ
Ռայանն ընդգծել է, որ սա չի նշանակում, որ վիրուսը կարող էր ի սկզբանե գալ Եվրոպայից: «Մենք պետք է զգույշ լինենք, երբ խոսում ենք վիրուսի եվրոպական շտամի մասին:

Ամբողջ աշխարհում պտտվում են վիրուսի մի քանի տարատեսակներ: Օրինակ, Նյու Յորքում հայտնաբերված ցանկացած վիրուս կարող է եվրոպական ծագում
ունենալ: Նույնիսկ Ճապոնիայում կան դեպքեր, երբ վիրուսը ներմուծվել է
Եվրոպայից։

Բայց դա չի նշանակում, որ վիրուսը գալիս է Եվրոպայից», – շեշտել է նա: Ըստ ԱՀԿ֊ի՝ Պեկինում հայտնաբերված վիրուսը նույնպես կարող է
ներմուծված լինել Եվրոպայից։