Զարմանքից կապշեք, երբ իմանաք, թե ինչ են պարզել քաղաքացիները՝ Արսեն Թորոսյանի հրապարակած քարտեզի վրա

216

Ինչպես արդեն հայտնել ենք, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը սոցկայքի իր էջում հրապարակել է մի քարտեզ, որում կարող ենք 50 մետրի ճշտությամբ տեսնել, թե որ հասցեներում կան ինքնամեկուսացված քաղաքացիներ։

Ֆեյսբուքյան օգտատերերը նկատել են, որ ինքնամեկուսացված քաղաքացիներ կան նաև ոչ բնակեցված տարածքներում և նույնիսկ գերեզմանատներում:

 

Այսպես, օգտատեր Վահե Բեգոյանը գրում է. «Աբովյան քաղաքի վարչական կենտրոնն է, բնակելի տներ այստեղ չկան, քաղաքապետարանն է, չգործող պիոներ պալատը, թանգարանը, մարզամշակութային կենտրոնը ու պուրակ»:

Բեգոյանը նշում է, որ «նույն վիճակն» է նաև Քանաքեռի գերեզմանատանը: