Մաքրելու ենք երկիրը․․․Թուք ու մուր ուտելով, ընկնելով բարձրանալով,սխալվելով ու սխալտ շտկելով․․․մաքրելու ենք ու նոր էջից սկսենք

38

Ազգային ժողովում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հարցով հրավիրված հատուկ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշեց իր եզրափակիչ ելույթի ընթացքում ընթերցել իր ուղերձը, որ ամբողջ օրվա ընթացքում ոստիկանական մեքենաներից հնչում են՝ ուղղված ՀՀ քաղաքացիներին:

«Ուշադրություն, հարգելի հայրենակիցներ: Խոսում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի համաճարակ է: Բոլորիդ կոչ եմ անում կրել դիմակներ եւ դրանք հանել միայն սնվելիս: Դիմակը պետք է կրել այնպես, որ այն փակի ձեր քիթը եւ բերանը: Պարբերաբար ախտահանեք ձեր ձեռքերը եւ չախտահանված ձեռքերով մի դիպեք ձեր դեմքին:

Պահպանեք 1,5 մետր սոցիալական հեռավորություն եւ բացառեք առանց դիմակի շփումը շփումը ձեր ընտանիքի անդամ չհանդիսացող անձանց հետ: Սիրելի հայրենակիցներ, կրեք դիմակներ եւ դրանով կփրկեք հարյուրավոր կյանքեր: Դիմակները անհրաժեշտ է փոխելն առնվազն 3-4 ժամը մեկ: Կարող եք օգտագործել ոչ միայն գործարանային արտադրության, այլեւ ձեր կողմից պատրաստված դիմակներ, որը պետք է ամեն օրվա վերջում լվանալ, ախտահանել եւ հաջորդ օրը կրկին օգտագործել: Սիրելի հայրենակիցներ, շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր մինչ այժմ պահպանել են հակահամաճարակային կանոնները, եւ նրանց, ովքեր անսալով իմ այս կոչին այսուհետ կպահպանեն հակահամաճարակային կանոնները»: