Ահա այն ջերմաստիճանը որի ժամանակ կորոնավիրուսը ոչնչանում է

46

Պրովանսի համալսարանի ֆրանսիացի գիտնականների խումբը պարզել է անհրաժեշտ ջերմաստիճանը, որի դեպքում կորոնավիրուսը կարող է ամբողջությամբ ոչնչանալ: Այս մասին նշված է bioRxiv էլեկտրոնային գիտական գրադարանում տեղադրված նախնական հրապարակման մեջ:

Հետազոտողները փորձարկման ժամանակ կորոնավիրուսը մեկ ժամ տաքացրել են մինչե Ցելսիուսի 60 աստիճան եւ հայտնաբերել, որ ջերմային ազդեցությունից հետո դրա որոշ շտամներ դեռեւս բազմանալու ունակ էին: Կորոնավիրուսի լիակատար ապաակտիվացման է հաջողվել հասնել 15 րոպե մինչեւ 92 աստիճանով տաքացնելուց հետո, փոխանցում է ՌԲԿ-ն: