Դրամական փոխհատուցում տարեցներին՝ գազի և էլէներգիայի գումարը վճարելու համար. «Ժամանակ»

112

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել «Սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ: Կառավարությունը օրենքում ավելացնում է կետ, ըստ որի միայնակ տարեցները կստանան դրամական փոխհատուցում՝ իրենց կողմից սպառած գազի և էլեկտրաէներգիայի գումարը վճարելու համար: Կառավարությունը նման փոխհատուցումը հիմնավորում է ցածր կենսաթոշակներով»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: