Ադրբեջանի եւ Իրանի սահմանին զինված միջադեպ է տեղի ունեցել

39

Ադրբեջանա-իրանական սահմանին զինված միջադեպ է տեղի ունեցել, կա մեկ զոհ, հայտնում է haqqin.az-ը՝ վկայակոչելով պետական ​​սահմանային ծառայությունը:

Նախօրեին երեք անհայտ անձ փորձել է խախտել պետական ​​սահմանն Իրանի կողմից: Սահմանապահները նկատել են, որ սահմանի խախտողները զինված են, նրանցից մեկի մոտ մեծ պարկ կար, ենթադրաբար՝ թմրանյութերով: Խախտողները չեն հնազանդվել կանգ առնելու հրամաններին եւ կրակ են բացել սահմանապահների ուղղությամբ:

Սահմանապահները զենք են կիրառել, խախտողներից մեկը վիրավորվել է եւ խեղդվել Բոլգարչայ գետում Իրանի ուղղությամբ փախչելու փորձի ժամանակ: Հանցագործի դին դուրս է բերվել ջրից իրանցի սահմանապահների կողմից: Մյուս խախտողները գիշերային ժամին հետ են փախել անտառի միջով եւ ձերբակալվել են իրանցի սահմանապահների կողմից: