Չվերթերի թարմացումներ. Առաջիկա օրերին դեպի Երեւան եւ Երեւանից ինչ թռիչքներ են լինելու

68

 

Հունիսի 20-ին կիրականացվի Մոսկվա-Երեւան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երեւան 21:40):

Քաղավիացիայի կոմիտեից հայտնում են, որ հունիսի 20-ին կիրականացվի Կիեւ-Երեւան-Կիեւ չվերթը SKYUP ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երեւան 18:50, Երեւանից մեկնում ժամը 19:45):

Ս.թ. հունիսի 20-ին, 21-ին, 22-ին, 24-ին կիրականացվի Մինսկ-Երեւան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երեւան 02:45, Երեւանից մեկնում ժամը 03:35):

Ս. թ. հունիսի 22-ին կիրականացվի Մոսկվա-Երեւան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երեւան 21:40):

Ս. թ. հունիսի 24-ին կիրականացվի Երեւան-Դոնի Ռոստով-Երեւան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երեւանից մեկնում ժամը 10:00, ժամանում դեպի Երեւան 14

Ս. թ. հունիսի 24-ին կիրականացվի Երեւան-Կրասնոդար-Երեւան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երեւանից մեկնում ժամը 16:00, ժամանում դեպի Երեւան 19:45):

Պարետի ցուցումով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղեւորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղեւորների կողմից նախապես տրված հասցեներ։ Ուստի խնդրում ենք ժամանող ուղեւորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան։