Բուժքույրը աշխատանքի ներկայացավ թափանցիկ պաշտպանիչ հագուստով․ Իսկ թե ինչ եղավ հետո կզարմացնի բոլորիդ(Տեսանյութ)

38

Տուլայի շրջանային հիվանդանոցի բուքույր Նադեժդա Ժուկովան, ով հայտնի դարձավ այն բանից հետո, երբ աշխատանքի վայրում արված իր՝ բիկինով լուսանկարը տարածվեց համացանցում, պայմանագիր է կնքել սպորտային բրենդի հետ: Այս մասին նա հայտնել է ընկերության պաշտոնական կայքին տված հարցազրույցում:

Աղջիկը պատմել է, որ մինչ օրս վատ է զգում իր շուրջ բարձրացած աղմուկից: Նա նշել է, որ լրագրողները զանգահարել են ընդհուպ մինչև իր ընկերներին՝ իր մասին տեղեկություններ իմանալու նպատակով:

Բուժքույրը խոստովանել է, որ դա «ուղղակի սարսափելի էր»:

«Ի՞նչն էր ինձ այդ պահին օգնում: Աշխատանքը՛: Ես շարունակում էի գնալ հերթափոխերին, և հաճելի էր, որ իմ գործընկերներն ինձ աջակցում էին: Նրանք ինձ ասում էին՝ «Մի՛ մտահոգվիր, դու գեղեցկուհի ես»»,- նշել է Նադեժդան:

Նշենք, որ ՌԴ առողջապահության նախարարությունը նկատողություն էր արել բուքրոջը՝ «բժշկական հագուստի պահանջներին չհամապատասխանելու փաստի կապակցությամբ»: