Հայտնի են երեխաների մոտ կորոնավիրուսի հիմնական ախտանիշները

75

Երեխաները նույնպես կարող են վարակվել կորոնավիրուսով, սակայն վարակը հաճախ նրանց մոտ ընթանում է ոչ այնպես, ինչպես մեծահասակների մոտ: Երեխաների մոտ կորոնավիրուսի հիմնական ախտանիշներն են` տենդը, լուծը եւ փսխումը: Այս մասին հաղորդվում է PLoS Medicine ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, արեւմտյան Չինաստանի չորս հիվանդանոցներում անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ, ի տարբերություն մեծահասակների, որոնց մոտ տենդ հայտնվել է COVID-19 վարակի կեսից պակաս դեպքերում, երեխաները դրանից տառապել են 76% դեպքերում: Բացի այդ, վարակված երեխաների 62%-ի մոտ ուժեղ հազ է եղել, եւս 12%-ի մոտ՝ լուծ եւ փսխում: Ընդ որում, ըստ գիտնականների, կորոնավիրուսով վարակված անչափահասների մոտ թոքերի հետ կապված խնդիրներն ավելի ուշ են առաջանում:

Ավելի վաղ, կորոնավիրուսով վարակված շատ երեխաների մոտ հայտնաբերվել են բազմաթիվ բորբոքումներ, ինչը շատ նման է եղել Կավասակիի հիվանդության դրսեւորումներին: Ավելի ուշ ապացուցվել է, որ COVID-19-ի ֆոնին երեխաների մոտ կարող է զարգանալ մահացու վտանգավոր ցիտոկինային փոթորիկ`անվերահսկելի բորբոքում, որը վնասում է մարմնի հյուսվածքները:

https://www.youtube.com/watch?v=dfuEiJbuHYk&feature=emb_logo