Առողջական 7 խնդիր, որոնք ծագում են մարդու մոտ՝ ընկերների հետ շփման պակասից

56

Պարզվում է շփման պակասը կարող է անդրադառնալ մեր առողջության վրա։ Գիտնականները պարզել են, որ հրաժարվելով ընկերների հետ հանդիպումից, մենք մեր առողջությունն այնքան ենք վտանգում, ինչպես եթե միանգամից 15 ծխախոտ ծխեինք։

Պարզել ենք, թե հատկապես ինչ վտանգներից և հիվանդություններից է մեզ փրկում մտերիմ ընկերությունը։

1. Կյանքի կարճ տևողություն

Լավ ընկերներ ունենալու դեպքում հնարավոր է առանց առողջական լուրջ խնդիրների մինչև 90 և նույնիսկ 100 տարի ապրել։

Վստահելի ընկերական հարաբերությունների բացակայությունը այդ նշաձողն իջեցնում է մինչև 70 տարեկանի։ Նշվում է նաև, որ ընկերների որակն ու քանակը հատկապես կարևոր է ծերության օրոք։

2. Ծերունական թուլամտություն

Ամենասարսափելի ելքերից մեկն է դեմենցիան (ծերունական տկարամտությունը), որից կարելի է խուսափել։ Այս մասին հայտնում են նիդերլանդական գիտնականները։ Նրանք կապ են գտել ծերունական թուլամտության և մշտական շփման շրջանակի չափսի միջև։ Ընդ որում, նշվում է, որ ընկերների հետ հանդիպելը պարտադիր չէ, կարելի է նաև նամակագրությամբ շփվել։

3. Ինֆարկտ

7. Ինքնազարգացման մղման բացակայություն

Չիկագոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ սոցիալական մեկուսացումն ազդում է սրտանոթային համակարգի աշխատանքի վրա։ Որքան քիչ եք դուք շփվում և տնից դուրս գալիս, այնքան ավելի եք շեղումներ ձեռք բերում։ Փոփոխությունները հիմնականում վերաբերում են սրտի կծկումների հաճախությանը։ Նշվում է, որ միայնակները երկու անգամ ավելի շատ են մահանում ինֆարկտից, ընդ որում, հիմնականում միջին տարիքում։ Այս վիճակագրությունը Շվեդիայի գիտնականների հետազոտության արդյունքում է պարզվել։

4. Անվստահություն

Ընկերությունը մարդկանց ավելի ինքնավստահ է դարձնում,– պնդում են հոգեբանները։ Անկեղծ ընկերները հպարտանում են ձեր հաջողություններով, օգնում են լուծել խնդիրները, ինչ որ լավ բան գտնել նույնիսկ ամենածանր վիճակում, ընդլայնում են ձեր աշխարհայացքը։ Ցածր ինքնագնահատականը շատ հոգեբանական խնդիրների, մասնավորապես՝ դեպրեսիայի, հիմնական պատճառն է, որը հետագայում ազդում է նաև ֆիզիկական վիճակի վրա։

5. Ցածր իմունիտետ

Կենդանի շփման պակասը միշտ հանգեցնում է ներքին լարվածության, եթե նույնիսկ դուք միայնության մեջ ձեզ շատ լավ եք զգում։ Հոգեբանները դա սոցիալական սթրես են անվանում։ Օրգանիզմի համար հետևանքներըշատ տհաճ են. իմունային համակարգը սկսում է վատ աշխատել։ Մարդը սկսում է ավելի հաճախ և երկար հիվանդանալ։

6. Սթրեսի նկատմամբ ոչ ադեկվատ ռեակցիա

Սոցիոլոգները պարզել են, որ դեռահաս տարիքում ունեցած մտերիմ հարաբերությունները էապես ազդում են հասուն կյանքի վրա։ Բացի այն, որ նրանք աշխատունակ են, համառ և բարձր ինքնագնահատական ունեն, նրանց շատ դժվար է հունից հանելը կամ դեպրեսիայի մեջ գցելը։

Ընդ որում, դա նաև հակառակ ուղղությամբ է աշխատում։ Եթե ինքնակառավարման խնդիր ունեք, հաճախ դուրս եկեք մարդկանց մեջ և ավելի շատ շփվեք։

Այստեղ ազդեցությունը հոգեբանական է. Որքան բարձր է մեր ընկերների սոցիալական կարգավիճակը, այնքան ավելի ենք մենք ուզում հասնել նրանց։ Խոսքը նախանձի մասին չէ, սա սովորական մղում է ուրիշներից վատը չլինելու։