Կայծակի հարվածից 6 տարեկան երեխան է մահացել

52

Սանկտ Պետերբուրգում հունիսի 18-ին Ֆիննական ծոցի ափին երեխան մահացել է կայծակի հարվածից։ Պետերբուրգի Պետրոդվորեց շրջանի շտապ օգնության ծառայության հայտարարությունը մեջբերել է ՏԱՍՍ-ը։ «Վեցամյա երեխան մահացել է կայծակի հարվածից Սիդորովսկի ջրանցքի մոտ։ Բժիկները ցուցաբերել են օգնություն․ թիմն աշխատել է 45 րոպե։ Շտապ օգնության ժամանման պահին երեխան գտնվում էր կլինիկական մահվան մեջ՝ ծայրահեղ ծանր, գրեթե անշունչ, անգիտակից վիճակում, սրտի շատ թույլ զարկերով: Ծնողները նրա կողքին էին»,- նշել է ծառայության աշխատակիցը։ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ դեպքը գրանցվել է մոտավորապես երեկոյան ժամը 20։00-ին Պետրոդվորեց շրջանի ռեստորաններից մեկի մոտ։ Հունիսի 18-ին՝ երեկոյան, Պետերբուրգում սկսվել են հորդառատ անձրևներ և ամպրոպ։ Ականատեսները սոցիալական ցանցերում տեղադրել են բազմաթիվ տեսանյութեր և հեղեղված ճանապարհների լուսանկարներ։