Անհայտ անձը հրազենային կրակ է բացել ոստիկանների վրա․ կան զոհեր

34

Նոր-զելանդական Օքլենդ քաղաքում անհայտ անձը հրազենային կրակ է բացել տրանսպորտային երթեւեկությունը կարգավորող ոստիկանների վրա։

Մեկ ոստիկան մահացել է կյանքի հետ անհամատեղելի վիրավորումից՝ հիվանդանոցում, մյուսի վիճակը ծանր է։ Այս մասին հայտնում է The New Zealand Herald-ը։

Հրազենային կարկ բացելուց հետո, հանցագործը դիմել է փախուստի եւ թաքնվել իրավապահների տեսադաշտից։ Դեպքի ականատեսը նույնպես ստացել է միջին ծանրության վնասվածքներ եւ հոսպիտալացվել։ Դեպքի վայրում եւ հարակից շրջաններում աշխատում են ոստիկանները, իրականացվում է հատուկ գործողություն՝ հրաձիգին հայտնաբերելու ուղղությամբ։