ՈՒշադրություն.Պետությունը նոր կետով աջակցություն է բաժանում..Ովքեր կարող են օգտվել

102

Կառավարության նիստին ներկայացվեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 20-րդ միջոցառումը և դրա շրջանակներում աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին հարցը։ Միջոցառման կարևորության և նպատակի մասին ներկայացրեց նախարար Զարուհի Բաթոյանը։

«Այս միջոցառման նպատակն է՝ օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով մասնավոր հատվածի առավել տուժած ոլորտների վարձու աշխատողներին, քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին։ Տուժած ոլորտներ են համարվում հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ, հանրային սննդի ծառայություններ, զբոսաշրջային ծառայություններ, նախադպրոցական կրթություն, մասնավոր մանկապարտեզներ, սպորտի բնագավառում գործունեություն, սպորտային ակումբներ, լողավազաններ, զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն, կինոթատրոնների գործունեություն, լուսանկարչության բնագավառում գործունեություն, ավտոմեքենաների և այլ առարկաների վարձույթ, կրթական գործունեություն՝ մշակույթի, սպորտի, երաժշտության, պարի բնագավառում , ստեղծագործական արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն և խաղատների գործունեություն»,- ասաց Զարուհի Բաթոյանը։

Այս նախագծի 9-րդ կետով սահմանվում է, որ օժանդակություն ստացող այս ոլորտների աշխատողների անուն-ազգանուն-հայրանունը հրապարակվելու է ծառայության կայքէջում, նկատեցին, որ հրապարակելիս հնարավոր է հակասի անձնական տվյալների պաշտպանության օրենքին։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդ ամենն իրականացվում է զուտ թափանցիկությունն ապահովելու տեսանկյունից։

«Պայմանը հետևյալն է՝ կա’մ հրապարակվում է, կա’մ չի արվում միջոցառումը և, ընդհանրապես, ով պետությունից աջակցություն է ստանում, պետք է հնարավոր լինի դա հետո վերահսկել, գաղտնի մենք որևէ մեկին չենք տալու աջակցություն։ Օրինակ՝ անձնական տվյալները պահում ենք սրբորեն, դրա համար հանրության մի զգալի հատվածը չի հավատում, որ Հայաստանում կորոնավիրուսով մահացած մարդիկ կան, չի հավատում, որ վերակենդանացման բաժանմունքում գտնվող մարդիկ կան, չի հավատում, որ իրենց կողքի շենքերում կորոնավիրուսով հիվանդ մարդիկ կան․․․Եվ ես կարծում եմ, պարոն Թորոսյան, որ շենքերով, հասցեներով է պետք հրապարակել անձանց տվյալները, որ հավատան մարդիկ, հրապարակե՛ք հասցե առ հասցե, հրապարակե՛ք նաև էն մարդկանց տվյալները, ովքեր առավոտից իրիկուն կորոնավիրուսի դեմ խոսում են, բայց ընտանիքի կեսը հիվանդ է»,- զայրացած նշեց Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ հայտարարեց, որ ովքեր դեմ են անձնական տվյալներ հրապարակելուն, թող չօգտվեն կառավարության օժանդակությունից։ Ըստ վարչապետի՝ անձը, եթե մեծահարուստ չէ, ոչ մի պատճառ չունի, որ արձանագրի տուժած ոլորտում աշխատող լինելու իր հանգամանքը և այն, որ կառավարությունն իր կողքին կանգնում է։Որոշումն ընդունվեց միաձայն