«Արտիստները չպետք է կաշկանդվեն բաց հագուստից». Սրբուկը հանդես է եկել առանց կրծքալի,, սեքսուալ կերպարով( Լուսանկարներ)

57

Երգչուհի Սրբուկն իր պորտֆոլիոն համալրել է գեղեցիկ նոր լուսանկարներով, որոնք հրապարակել է իր Ինստագրամի էջում։

Tert.am Life-ի հետ զրույցում երգչուհին ասել է, որ լուսանկարահանման միտքը լուսանկարիչ Գոռ Ղազարյանինն է:

«Լուսանկարիչը կապվեց ինձ հետ ու ասաց, որ ինձ այդ կերպարում է պատկերացնում: Խոսեցինք ու համաձայնության եկանք: Լուսանկարահանումն արել ենք քաղաքից դուրս: Չնայած Գոռի հետ առաջին համագործակցությունս էր` ամեն ինչ շատ արագ ստացվեց: Նկարահանման պրոցեսից հետաքրքիր է` ճուտիկների հետ կապված պատմությունը. դրանք ավելի փոքրիկ էին, բայց քանի որ անձրևների պատճառով լուսանկարահանումը մեկ շաբաթով հետաձգվեց, ճուտիկները բավականին մեծացան»,-ժպիտով ասաց նա:

«Ես կոմպլեքսներ չունեմ, եթե ամեն ինչ էսթետիկ է դիտվում: Տեսա, որ մի փոքր բաց ինձ սազում է ու որոշեցի հենց այդ կերպարում լինել: Միշտ ընտրում եմ ոսկե միջինը` հաշվի առնելով իմ կառուցվածքը: Գեր չեմ ու կարող եմ ինձ թույլ տալ մի փոքր բաց հագուստ: Արտիստները բաց հագուստից չպետք է կաշկանդվեն: Երբ այլազգի երգչուհի է կրում բաց հագուստ, հայերը գրում են, որ շատ գեղեցիկ է, երբ հայ երգչուհին է կրում, չի կարող: Ժամանակն է, որ այդ կարծրատիպերը վերանան,-ասաց նա և հավելեց, որ այս ոճի հետ կապված բացասական մեկնաբանություններ չեն եղել։ -Այդպիսի լուսանկարներին հիմնականում տղաներն են արձագանքում, բայց ուրախ եմ, որ աղջիկներն էլ շատ դրական մեկնաբանություններ էին գրել ու գնահատել էին իմ կերպարը»: