Ես  չեմ  հավատում  այդ  սիրուն․ Արենա Զեյնալյանն անկեղծանում է

43

Ելակետ   լրատվականի/Yelaket.am—ի   զրուցակիցն   է   «Women’s Club»  հումորային   ծրագրի   մասնակից  և «Միսս   հայուհի  2018»  գեղեցկության   մրցույթի   հաղթող   Արենա   Զեյնալյանը, որը  մեզ  հետ  կիսեց   իր   խոհերը    բարդույթների,  մրցույթների , սիրո   և   գեղեցկության   մասին:   -Ո՞րն   էր   ամենամեծ   խոչընդոտը, որը   հաղթահարեցիք   Թեհրանից   Երևան տեղափոխվելիս: -Ինձ   համար   շատ   դժվար  էր   ընտանիքից  հեռու  լինելը: Հոգեպես  տանջվում  էի: 2018 թվականի   հունիսի   17-ին  եկել  եմ  Երևան  և  չեմ  էլ  վերադարձել  Թեհրան:Իհարկե, Հայաստանը  ինձ   շատ   հոգեհարազատ է, միշտ  եղել է  ու  կլինի հայրենիք, բայց   շատ   դժվար  է  ընտանիքից   հեռու   ապրելը:Սակայն    ես   նպատակներ  ունեմ  և գնում  եմ  իմ   նպատակին   ընդառաջ: — «Միսս  հայուհի»   մրցույթը   ի՞նչ  նոր  հնարավորություններ  տվեց: -<<Միսս  հայուհի>>  տիտղոսը   ինձ   բերեց  շատ  հաջողություններ: Սկզբում  շատ  դժվար  էր,  բարդ էր: Այնպես չէ, որ թագը դնում են գլխիդ, ու դու դառնում ես փայլուն արքայադուստր: Ո՛չ, նոր սկսվում են փորձությունները: Սկսվում են այն պարտականությունները, որ կա քո ուսերին, որ պետք է իրականացնես, մի պետություն  պետք  է  ներկայացնես  և պետք է անես ամենալավը, որ կարողանաս քեզ դրսևորել լավագույն  կերպով:Իսկ  դա  մտքով, ֆիզիկապես, ամեն  ինչով  շատ բարդ  է: Իսկ  երբ  գնացի  <<Միսս  աշխարհ>>  և վերադարձա, այդ ժամանակ նոր ձեռքբերումներ ունեցա: Գեղեցկության մրցույթները կարծրատիպերից հեռու են, միայն արտաքինով  չեն դատում: Անմիջապես հետաքրքրվում են, հարցնում են, թե ի՞նչ կրթություն ունես, ի՞նչ ես արել, որ   հասել  ես  այդ տիտղոսին:Հուսամ՝ Հայաստանում   էլ  այդ  կարծրատիպը  կփոխվի: Իսկ  տիտղոսը  շատ-շատ  հաջողության  դռներ  բացեց  իմ  առաջ: -Կա՞  բարդույթ, որը   մրցույթների   շնորհիվ  արդեն   հաղթահարել  եք: -Բարդույթներ  կան, որ  մրցույթի  շնորհիվ  հաղթահարել եմ,բայց կուզեի նշել, որ ինքնավստահություն  եմ   ձեռք  բերել:Գիտեմ՝ ինչպես շփվեմ  և ներկայանամ տարբեր ազգերի  ներկայացուցիչների  հետ,որովհետև  մենթալիտետը  տարբեր է ամբողջ աշխարհում:Ես  շփվել  եմ 120 երկրի աղջիկների  հետ մեկ ամիս և դա ամեն մարդու կյանքում չի լինում:Մրցույթը  փորձառություն է, լավ թե վատ հուշեր են մնում, անցնում, գնում, բայց ամենակարևորն  այն է, թե ինչ ես սովորում,որպեսզի  հետո՝ ապագայում, օգտվես քո սովորածից:Իսկ  դա մեծ փորձառություն  էր, հնարավորություն, որն ունեի  տիտղոսի շնորհիվ: -Գեղեցկության   Ձեր  սահմանումը: -Ինձ համար գեղեցիկը իրական լինելու մեջ է:Դու դու ես  և  չես   փորձում որևէ  մեկին  նմանվել: -Մարդկանց   հետ   լավ  հարաբերություններ   պահպանելու  համար  ի՞նչն   է ամենակարևորը: Չպետք  է  լինես  բողոքող, քննադատող, դժգոհող:Եթե մարդը հաջողությունների է հասել,չպետք  է  մեծամտանա, այլ  լինի  ավելի   շփվող  ու  անմիջական:Ինչքան  էլ  մարդը հաջողություների  հասած  լինի, եթե անընդհատ ասի  ու արտահայտվի,ինձ  էլ  դուր չի  գա:Իմ դեպքում  այդպես  է: -Ո՞վ   է  ամենագեղեցիկ  կինը… -Ինքնավստահ կինն  է:Անընդհատ իր  մեջ  սխալներ  չփնտրող, չքննադատող կինն   է:Նա է, ով  ինքն  իրեն  ընդունել է  այնպիսին, ինչպիսին  նա  կա:Ինձ  համար ինքնավստահ կինը ամենագեղեցիկ  կինն  է: -Իսկ   ամենագեղեցիկ  տղամարդը… -Ամենագեղեցիկ  տղամարդը  ամենահավատարիմն է:Հավատարմությունը միայն տղամարդու  և կնոջ հարաբերություններում չէ, ես ընդհանուր նկատի ունեմ: Տղամարդը պետք  է  իր  խոսքի  տերը  լինի  և  պահի  ազդեցության  տակ  որոշումներ  չկայացնի:Ես  դա  եմ  կարևորում: -Ինչու՞  որոշեցիք   դառնալ   « Women’s   club»   հումորային   նախագծի   մասնակիցը: -Մասնակցության առաջարկություն ստացա և ընդունեցի:Երբեք չէի եղել հումորային նախագծում:Ինձ   համար   շատ  մեծ  փորձություն  էր, փառք  աստծո, հաղթահարեցի: -Ի՞նչ   վատ    հատկանիշ  ունեն  սոց. կայքերը: -Սոց.կայքերի  ամենավատ   հատկանիշն այն  է,որ մարդիկ անիրական են: Ամեն ինչը  չափված-ձևված  է  և  դա   ինձ  դուր  չի  գալիս:Չես  կարող  առանձնացնել  լավը  վատից: -Երբ    սիրում   են, ամենևին    չե՞ն    իմանում, թե  ինչու   են   սիրում.այդպիսի՞ն   է  լինում իսկական  սերը… -Ես  չեմ  հավատում  այդ  սիրուն:Միգուցե  այս  դարի  համար  չէ: Կան  բացառություններ,բայց իմ  դեպքում այդպես չէ:Նկատի չունեմ,որ պիտի իմանաս՝ ինչի՞  ես սիրում:Ո՛չ, դա  ներքին զգացողություն է, բայց պիտի ունենաս  յուրովի պատճառներ,թե  ինչու  ես  իրեն  առանձնացնում  ու  նվիրվում: -Ի՞նչ  է  կինը  ակնկալում  տղամարդուց: -Հարգանք:Եթե  լինի  հարգանք, ամեն  ինչ  ինքնըստինքյան   իր  հունով  կընթանա: Ամենակարևորը   հարգանքն  է: -Ի՞նչն  է  այսօր   Ձեզ   երջանկացնում: -Ընտանիքս, շրջապատս, դրա  հետ  մեկտեղ  այն  հույսը, որ   ամեն  ինչ  շատ  լավ  է  լինելու: -Ինչպե՞ս   կանվանեիք   Ձեր   մասին   պատմող  իրական  պատմությունը: -Իմ կյանքում շատ պատմություններ են եղել, դրա մասին գիտեն իմ հարազատներն ու ընկերները:Ինձ շատ մտերիմ մի մարդ ասում էր, որ իմ կյանքը կարծես Դիսնեյի  մուլտերից լինի՝  փորձությունները   հաղթահարելով  քայլում  եմ  դեպի  լուսավոր  ապագա: Ինձ  համար  միշտ   վերջին  պահին է ամեն ինչ փոխվել և վերջին օրում այնպես դասավորվել, որ մինչ այդ պահը  մտածել եմ, որ  չեմ  կարող անել,ուշ  է  արդեն, վերջացավ: Կա   մի   ուժ,որ  օգնում  է  ինձ, և ես դա շատ  եմ գնահատում:Այդ պատճառով  կարող եմ ասել,  որ  հույսը  միշտ  ամենավերջում  է  մահանում: Ինձ   համար    միշտ  այդպես  է  եղել:   Նյութի աղբյուրը` Yelaket.am