Նոր վիրուս է տարածվում, որ հին կորոնավիրուսից ավելի վտանգավոր է

56
https://www.youtube.com/watch?v=dfcFpn2pl_Q&feature=emb_title

Վերջերս Պեկինի մեծածախ շուկայում հայտնաբերված նոր կորոնավիրուսը կարող է նույնիսկ ավելի վարակիչ լինել, քան մի քանի ամիս առաջ Ուհանում հայտնաբերվածը: Նման կարծիք է հայտնել Ուհանի համալսարանի բժշկական բաժանմունքի վիրուսաբանության ինստիտուտի պրոֆեսոր Յան Չժանցյուն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ինչպես հայտնում է «Լենտա»-ն, վիրուսը ժամանակի ընթացքում զարգանում է եւ դրա բնութագրերը փոխվում են: Պրոֆեսոր Չժանցյուի խոսքով՝ նոր կորոնավիրուսը, որը հայտնվել է Չինաստանի մայրաքաղաքում, խիստ վարակիչ է: Մյուս կողմից, Պեկինում այժմ ամառային բարձր ջերմաստիճան է, ինչը չի նպաստում կորոնավիրուսի տարածմանը: Ավելին, Չինաստանն արդեն արդյունավետ պաշտպանիչ մեխանիզմներ է մշակել, որոնք թույլ կտան հաջողությամբ պայքարել վիրուսի տարածման դեմ: Հիշեցնենք, որ, մասնագետների գնահատականներով, Պեկինում կորոնավիրուսի տարածման մեծ ռիսկ կա՝ քաղաքի խոշորագույն մեծածախ շուկայում նոր բռնկման պատճառով: Հունիսի 15-ին քաղաքային իշխանությունները հայտնել էին, որ անցած օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 42 նոր դեպք է գրանցվել, որից 36-ը՝ կլինիկական դրսեւորումներով: Վեց դեպքում հիվանդությունն ընթացել է առանց ախտանիշների: Այժմ քաղաքի հիվանդանոցներում COVID-19-ով վարակված 79 մարդ կա: Պեկինում կորոնավիրուսի բռնկման պատճառով ռազմական դրություն է հայտարարվել հարեւան Հեբեյ նահանգի Բաոդինգ քաղաքում: