Ռոբերտ Քոչարյանը քիչ անց կարող է ազատ արձակվել

72

Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանն ավարտեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքի քննությունը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի առաջին ատյանի դատարանի որոշման դեմ՝ խափանման միջոցը փոխելու մասին ներկայացրած միջնորդությունը մերժելու վերաբերյալ:Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Դատարանի որոշումը հրապարակվելու է այսօր ժամը 17:30-ին: Դատավորը նշեց՝ եթե չհասցնեն, լրացուցիչ կտեղեկացվի այդ մասին: