Ողբերգական ավտովթար Արագածոտնում. վարորդը մարդատար Газель-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին ու․․․

69

Երեկ՝ հունիսի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Աշտարակ-Ուջան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում Լոռու մարզի բնակիչ՝ 29-ամյա Վանիկ Սաֆարյանը իր վարած Газель մակնիշի բեռնատար ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել նոր կառուցվող ճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշներին և կողաշրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վ. Սաֆարյանը տեղում մահացել է։