«Ամեն տարի նույն երազանքն եմ մտապահում». Անի Լուպեի 36-ամյակի լուսանկարները

45

Կամերային թատրոնի դերասանուհի Անի Լուպեի (Գրիգորյան) 36-րդ տարեդարձը տոնի են վերածել ընկերներն ու հարազատները, ինչի մասին էլ նա պատմել է BRAVO.am-ին եւ լուսանկարներ տրամադրել:

Անի Լուպեն

Անին փոքրիկ խնջույք է կազմակերպել իրենց տան բակում: Ասում է՝ ստեղծված իրավիճակի պատճառով ոչ բոլոր ընկերներն են կարողացել ներկա գտնվել.«Շատ ջերմ եւ ուրախ օր էր: Երբեք նախապես ծննդյանս օրվա հետ կապված ծրագրեր չեմ կազմել. միշտ այդ օրն եմ որոշում՝ ինչ անել, երբեմն էլ ինքնըստինքյան ստացվում է»:

Անի Լուպեի տարեդարձին

Տարեդարձի օրը միշտ բարձր տրամադրություն է ունենում, երբեք չի տխրում մեկ տարով եւս մեծանալու պատճառով.«Մեծ ուրախությամբ եմ սպասում այդ օրվան, շատ եմ սիրում: Ամեն տարի միեւնույն երազանքն եմ մտապահում. ուզում եմ՝ բոլոր հիվանդ մարդիկ առողջանան: Քանի որ հավատում եմ հրաշքների, գիտեմ՝ ամեն տարի այդ օրն իմ երազանքը կատարվում է. թեկուզ մեկ կամ երկու մարդ առողջանում է»:

Անի Լուպեն, Վարդուհի Բաղդասարյանը, Նոննա Գրիգորյանը եւ Հասմիկ Դանիելյանը

Դերասանուհին նշել է, որ բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել, նույնիսկ այն մարդկանցից, որոնցից չէր սպասում.«Շնորհակալ եմ ջերմ խոսքերի, մաղթանքների համար, եւ որ իրենց թանկարժեք ժամանակից մեկ րոպե նվիրել են ինձ: Շնորհակալ եմ նաեւ Աստծուն, որ ունեմ հրաշալի ընտանիք, ընկերներ եւ գործընկերներ, ինձ սիրող մարդիկ, ովքեր ինձ տալիս են բարի եւ լավ էներգիա: Ի դեպ, տարեդարձիս օրը նաեւ իմ սիրելի Վարդուհի Բաղդասարյանի ծննդյան օրն էր, նա եկավ, եւ միասին նշեցինք»: