Ո՞ր մթերքները կօգնեն կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ պաշտպանել թոքերը

48

Որոշ մթերքներ կօգնեն պաշտպանել թոքերը կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ՝ պնդում են իսպանացի սննդաբան Ալեխանդրո Կանովասն ու SEPAR իսպանական համայնքի ղեկավար Էուսեբի Չիները:

La Vanguardia պարբերականի հետ զրույցում մասնագետները նշել են, որ շնչառական համակարգը կօգնեն ամրապնդել ձուն, ձուկը, ամբողջահատիկ բրինձն ու ընկույզը:

Թոքերի վիճակի վրա դրական են ազդում նաեւ լոլիկը, կաթնամթերքները եւ ջուրը:

Պուլմանոլոգ Էուսեբի Չիները նշել է, որ առողջ կենսակերպն իսկապես շատ կարեւոր է թոքերի առողջությունը պահպանելու համար:

Բացի ճիշտ սնվելուց պետք է նաեւ պահպանել քնի ռեժիմն ու ֆիզիկական վարժություններ կատարել՝ նշում են մասնագետները: