Մասնագետը նշել է, թե առողջական ինչ խնդիրների պատճառ կարող է դառնալ լոլիկով ու վարունգով աղցանը

87

Վարունգով ու լոլիկով թարմ աղցանն ամռանը յուրաքանչյուրի սեղանի անբաժանելի մասն է կազմում, սակայն քչերին է հայտնի, որ բանջարեղենի այդ տեսակները խորհուրդ է տրվում ուտել առանձին, քանի որ համադրելու դեպքում դրանք կարող են անարդյունավետ լինել և անգամ վնասել առողջությանը։ Ուրալի ֆիթնեսի ինստիտուտի դասախոս Իգոր Մորմիլը նշել է, թե ինչ խնդիրներ կարող է առաջացնել նման աղցանը։

Մասնագետի խոսքով՝ վարունգն ու լոլիկը համադրելու դեպքում օրգանիզմն այդ ուտեստից ստացած վիտամին С-ն պարզապես չի յուրացնի։ Շատերին է հայտնի, որ լոլիկը հարուստ է այս հակաօքսիդանտով, մինչդեռ վարունգը պարունակում է ասկորբինազա կոչվող բաղադրիչ, որը տարրալուծում է վիտամին С-ն։

«Որքան էլ խոսվի վարունգի ու լոլիկի օգտակարության մասին, միևնույն է այս երկու մթերքը ցանկալի է չհամադրել։ Նման բանջարեղենային աղցանը լավագույն դեպքում պարզապես անօգուտ կլինի», — նշում է մասնագետը։

Բացի այդ, վարունգի և լոլիկի յուրացման գործընթացը տարբեր կերպ է ընթանում, ինչը նշանակում է, որ դրանցից մեկը կմարսվի, իսկ մյուսը կշարունակի մնալ մարսողական տրակտում և խմորվել։ Նման խմորումը բացասաբար կանդրադառնա աղեստամոքսային տրակտի միկրոֆլորայի վրա՝ դառնալով ծանրության ու փորափքանքի պատճառ։

Մասնագետը նաև ընդգծում է, որ վարունգը հիմնային մթերք է, իսկ լոլիկը՝ թթվային, ուստի դրանց համադրությունը նպաստում է աղերի առաջացմանը, որոնք կարող են վնասել լյարդին ու երիկամներին՝ հանգեցնելով այս կարևոր օրգանների հիվանդությունների։