Լոգոպեդն անգամ Արփի Դավոյանի «դեֆեկտը» չի կարող շտկել, որպեսզի նրա խոսքը փոքր ինչ ականջահաճո դառնա…

62

Ճիշտ է բնական ֆիզիկական թերություն ունեցող մարդու ճակատին դրա մասին ասելը այդքան էլ բարեկիրթ չէ, բայց երբ «դեֆեկտավորը» փորձում է այլոց անտեղի հեգնել, դրա մասին պետք է խոսել և մի բան էլ հանդիմանել: Խոսքը իշխանական պատգամավոր, թլվատախոս Արփի Դավոյանի մասին է, ով Գագիկ Ծառուկյանի վերջին հայտարարության շրջանակներում կարծես կասկածի տակ է դրել դրա բովանդակային լինելու հանգամանքը:
Հասկանալի է, որ իշխանականներն իրենց համար ցավալի, բայց օբյեկտիվ իրականությունը սրերով ընդունելու պաշտպանական ռեակցիա են դրսևորում, բայց մի հատ ձեզ նայեք, հետո այլոց քննադատեք: Լոգոպեդը անգամ Արփի Դավոյանի «դեֆեկտը» չի կարա շտկի, որ այս տիկինի խոսքը փոքր ին ականջահաճո ու լսելի լինի, բովանդակությունից խոսքի խոսելու իրավունք Արփին ամենաքիչն ունի: Անգիր արած, հրահանգված բառեր արտաբերելիս հետաքրքիր է, իշխանական պատգամավորները գոնե հետո հասկանում են ինչ են ասել, թե ավտոմատի վրա դրված, բոլորը միայն բառեր են շաղ տալիս անհոդաբաշխ: