Արցախի «Արդարություն» խմբակցության հայտարարությունը

24

Հարգելի՛ հայրենակիցներ,

Ինչպես գիտեք, հունիսի 10-ից ԱԺ «Արդարություն» խմբակցությունը մասնակցում  է 2019 թվականի պետական բյուջեյի կատարման տարեկան հաշվետվության քննարկմանը։

Ցավով պետք է նշենք, որ Աժ-ում բարձրացրած մեր հարցերը հաճախ «փշերով» է ընդունվում, իսկ երբեմն որոշ պատգամավորներ իրենց վրա են վերցնում կառավարությանը հասցեագրած մեր հարցերին պատասխանողի «դժվարին դերակատարությունը»։

Սիրելի՛ հայրենայկիցներ,

Մենք վերահաստատում ենք մեր դիրքորոշումը առ այն, որ ԱԺ-ում թույլ չենք տալու որևէ ձևական քննարկում, հետևելու ենք իշխանությունների կողմից իրականացված յուրաքանչյուր ծրագրի օրինականությանը և արդյունավետությանը, ամեն ինչ անելու ենք թույլ  չտալու բյուջեյի միջոցների ոչ հասցեական և ոչ նպատակային օգտագործումը։

Կոչ ենք անում ԱԺ մեր որոշ գործընկերներին գործել բացառապես Ազգային Ժողովի կանոնակարգ սահմանադրական և Ազգային ժողովի աշխատակարգ օրենքների դրույթներին համապատասխան։