Երևան մտնող և ԱԺ տանող մի շարք փողոցներ արգելափակված են (ֆոտո)

45

Երևան մտնող և Ազգային ժողով տանող՝ Երևանի որոշ փողոցներ ավտոմեքենաներով արգելափակված են, որպեսզի Գագիկ Ծառուկյանի աջակիցները չկարողանան հասնել ԱԺ։

Դեպի Մաշտոցի պողոտա տանող թունելը երկու կողմից արգելափակել են։

Միաժամանակ, տեղեկություններ կան, որ քաղաքացիները բեռնատար ավտոմեքենաներով փակել են Աբովյան-Երևան ավտոճանապարհը։ Բեռնատար մեքենաներով փակ է Ավանից դեպի Մյասնիկյան պողոտա տանող ճանապարհը։ Տաքսիներով փակել են նաև «Դալմա մոլի» հատվածը։

Հիշեցնենք՝ այս պահին Ազգային ժողովում քննարկվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը։

ԱԺ հարակից տարածքում լարված իրավիճակ է։ Բողոքի ակցիա իրականացնող 100–ից ավելի քաղաքացի բերման է ենթարկվել։