Երևանում պտտահողմը մի քանի րոպեում մի քանի տանիք պոկել ու մոտ 600 մետր շպրտել է(Տեսանյութ)

39

Նուբարաշեն-Մասիս տանող ավտոճանապարհի Մասիսի խճուղու 5 հասցեում գործող խոզաբուծարանը 2 տարուց ավելի է, «Վասանավի» ՍՊԸ-ի տնօրինությունը կապիտալ վերակառուցել ու ստեղծել է խոզաբուծական ֆաբրիկա, որտեղ գոմերի թիվը 10-ն է, որից 6-ը կապիտալ վերանորոգված են եվրոպական չափանիշներին համապատասխան ու անգամ ԱՊՀ-ում և եվրոպական շատ երկրներում նման խոզաբուծարան չկա, կարելի է համարել էլիտար խոզաբուծարան: Ամեն հարմարանք խոզաբուծական ֆաբրիկայի տնօրինությունը ստեղծել է, որպեսզի պահպանվեն հիգիենայի տարրական կանոնները: Այսօր՝ հունիսի 15-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, 4-5 րոպեանոց պտտահողմը իր սև գործն է արել: Նոր կապիտալ վերանորոգված մի քանի գոմերի տանիքները իր գերաններով պտտահողմը բարձրացրել է մինչև 50-70 մ օդ և շպրտել 300-600 մետր հեռավորության վրա: