Կասկադյորական ավտովթար Երևանում. 28–ամյա վարորդը BMW X6-ով…

44

Այսօր՝ հունիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 28-ամյա Նարեկ Խաչիկյանը իր վարած BMW X6 մակնիշի 06 XX 606 համարանիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտա-Ավետիսյան փողոց խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե քարերին ու հայտնվել հողաթմբի վրա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չյկան: