Լվովի հայերի կանոնադրությունը փոփոխություններ է արձանագրել համայնքի ավանդույթներում եւ ապրելակերպում. Իրինա Գայուկ

127

«Այս տարի լրանում է Լվովի հայերի կանոնադրության ընդունման 500 տարին: Տարեթիվն, իհարկե, կարեւոր է, քանի որ հենց է այն է անկասկած արձանագրել, կամ եթե կուզենաք,  որոշել  նոր հասարակական մշակութային օրգանիզմի՝ Ռեչ Պոսպոլիտայայի հայ էթնիկ-ազգային փոքրամասնության վերջնական ապրելակերպը», — AnalitikaUA.net-ին ասել է հայտնի ուկրաինացի գիտնական, հայագետ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, Շեւչենկովի մրցանակի դափնեկիր Իրինա Գայուկը:

Հայագետի խոսքով՝ հենց այդ կանոնադրությունն է իրավական մակարդակում հայերի ավանդույթներում եւ ապրելակերպում փոփոխություններ արձանագրել, որոնք հարյուրամյակի ընթացքումտեղի են ունեցել ուկրաինական հողում :

«Մինչեւ Պետրկովյան սեյմը հայերը դե-յուրե շարունակում էին հետեւել Մխիթր Գոշի Դատաստանագրքի դրույթներին (հին հայկական իրավունքի ժողովածու), բայց դա միայն դե-յուրե: Դե ֆակտո, ապրելով այլ երկրում, այլ սոցիալական մշակութային շրջապատում նրանք անխուսափելիրոեն պետք է ինտեգրվեն նոր միջավայրում, այսինքն՝ փոխվեն: Նրանք ուրիշ էին դառնում, սակայն միեւնույն ժամանակ հայ էին մնում: Հայեր, որոնք տարբերվում են իրենց պատմական Հայրենիքի հայրենակիցներից, ինչպես նաեւ այն հայերից, որոնք այլ երկրներում սփյուռք են ստեղծել: Իսկ կանոնադրությունն, ըստ էության դարձել է  այդ փաստի պաշտոնական հաստատումը», – ասել է Գայուկը:

Լվովի հայերի կանոնադրությունը Լվովի եւ Ռեչ Պոսպոլիտայի այլ քաղաքների հայկական համայնքների, որտեղ հայկական գաղութները ինքնավարություն են ունեցել, միջնադարյան իրավունքի հուշարձան է,:

Տեղական հայկական դատարանները այդ ընթացքում սկզբում  առաջնորդվել են իրենց ավանդական հին հայկական իրավունքով, այսինքն Մխիթար Գոշի Դատաստանագրքով, իսկ հետո դրա հիման վրա ստեղծված Լվովի հայերի կանոնադրությունով, որը 1519 թվականին ընդունել է Պետրկովի սեյմը եւ հաստատել  լեհ թագավոր Սիգիզմունդ I-ը: