Թրամփը Լոնդոնի քաղաքապետին անվանել է «անհուսալի անհաջողակ»

132

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերականգնել է բանավոր հարձակումը Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Հանի դեմ՝ նրան անվանելով «անհուսալի անհաջողակ» այն բանից հետո, որբ քաղաքապետը քննադատել է Թրամփին պետական այցով հրավիրելու բրիտանական կառավարության որոշումը:

«Սադիկ Հանը, որը, դատելով ամեն ինչից, որպես Լոնդոնի քաղաքապետ սարսափելի աշխատանք է կատարել, հիմարաբար ընդդիմանում էր ԱՄՆ նախագահի այցին, որն, անկասկած, Միացյալ Թագավորության ամենակարեւոր դաշնակիցն է»,- նշել է Թրամփն իր Twitter-յան էջում Լոնդոնի մոտ գտնվող Սթանսթեդ օդանավակայանում թիվ մեկ բորտի վայրէջքից կարճ ժամանակ առաջ:

«Նա անհաջողակ է, որը պետք է կենտրոնանա Լոնդոնում հանցագործությունների վրա, այլ ոչ թե ինձ վրա»,- նշել է Թրամփը: