Շուրջ 350 աշխատակից ունեցող կարի արտադրամասում հաստատվել են կորոնավիրուսով վարակվածության դեպքեր․ ՀԺ

70

Վանաձորի շուրջ 350 աշխատակից ունեցող  «Սարտոն» կարի արտադրամասում հաստատվել են կորոնավիրուսով վարակվածության դեպքեր: Այս տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել է արտադրամասի տնօրեն Ռոբերտ Ղուբաթյանը՝ նշելով, որ ուրբաթ օրը հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի աշխատակիցներն այցելել են արտադրամաս:

«Ուրբաթ օրը եկան, շաբաթ օրը պոլիկլինիկային հանձնարարություն տվեցին, որ զբաղվեն մեր աշխատակիցներով: Մոտ 63 հոգու թեստավորեցին, 13 հոգու մոտ հաստատվել է վիրուսը: Պաշտոնապես 14 օրով փակվել է արտադրամասը, բոլորը մեկուսացվել են»,- ասել է տնօրենը՝ նշելով, որ համապատասխան կառույցները աշխատակիցների ցուցակ են պահանջել՝ բոլորին թեստավորելու նպատակով. «Մեր աշխատակիցները իրենց լավ են զգում, լուրջ գանգատներ չունեն»:

Արտադրամասն 14 օրով փակվել է այսօրվանից: