Ավտովթար Գեղարքունիքում. 47-ամյա վարորդը Volkswagen-ով հայտնվել է Սևանա լճում

53

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունիսի 13-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ժամը 22։30-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ՝ 47-ամյա Սարգիս Ա-ն իր վարած Volkswagen Passat մակնիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 54 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 15 մետր բարձրությունից ընկել և գլխիվայր հայտնվել Սևանա լճում։