Էվա Խաչատրյանի խոստովանությունը

35

Սիրուն Սոնա» սերիալի նկարահանումներն ավարտվել են, եւ Էվա Խաչատրյանն այս շրջանում ուզում է մի փոքր հանգստանալ, թեեւ, ինչպես նշում է, երկար դադարներն իր համար չեն: BRAVO.am-ի հետ զրույցում դերասանուհին խոստովանել է, որ կարճ ժամանակով արտերկիր մեկնելու ցանկություն ունի:

Էվան նշել է, որ արտակարգ դրության պայմաններում աշխատել են ավելի զգույշ եւ զգոն.«Փորձել ենք շատ չգնալ այս ու այն կողմ, պահել ենք հակահամաճարակային բոլոր կանոնները»: Կարծում է՝ ոչ ոք ապահովագրված չէ վարակվելուց, մաղթում է՝ բոլորը շուտ առողջանան: