Արտակարգ դեպք Երևանում. դանակահարված վիճակում ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել 20-ամյա և 21-ամյա տղաներ

46

 

 

Այսօր՝ հունիսի 15-ին, դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։40-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխել 2 քաղաքացու։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են՝ վիրավորներն են Արարատի մարզի բնակիչ՝ 20-ամյա Ռազմիկ Մարդանյանը և Երևանի բնակիչ՝ 21-ամյա Թովմաս Հովհաննիսյանը։ Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ նշված անձինք ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործությունը կատարած անձին կամ անձանց և հանցագործության գործիքը կամ գործիքները հայտնաբերելու ուղղությամբ։ Կայքի տեղեկություններով՝ նրանք դանակահարվել են Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: