Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Mercedes-ն ու Ford Transit-ը

57

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունիսի 8-ին Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով: Ժամը 18:30-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի և Աճառյան փողոցների խաչմերուկում բախվել են Արտաշատ քաղաքի բնակիչ, 23-ամյա Գրիգոր Կ.-ի վարած Mercedes մակնիշի և Արարատի մարզի Նարեկ գյուղի բնակիչ, 39-ամյա Գարիկ Մ.-ի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենաները: