Միլանում սկսվել է Ադրբեջանից 2.3 մլն եվրո ստացած Լուկա Վոլոնտեի դեմ դատը

156

Հունիսի 3-ին տեղակլան ժամանակով 9:00-ին Միլանի Արդարադատության պալատում  սկսվել է Եվրոպական խորհրդի իրավական հարցերի եւ մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովի նախկին նախագահ Լուկա Վոլոնտեի դեմ դատական գործընթացը: Նա մեղադրվում է Ադրբեջանի իշխանություններից խոշոր կաշառքների ստացման մեջ ԵԽԽՎ մյուս պատգամավորներին կաշառելու նպատակով:

Իրազեկ աղբյուրներից Turan-ին հայտնի է դարձել, որ դատարանում մեղադրական կողմից որպես փորձագետ է հանդես գալիս ԵՄ-ում Ադրբեջանի ներկայացուցչության նախկին ղեկավար, Եվրոպական խորհրդրում մշտական ներկայացուցիչ Արիֆ Մամեդեվը:

Անվտանգության նկատառումներով նա Իտալիայի իրավապհ մարմինների կողմից ապահովվել է ուժեղացված հսկողությամբ:

Իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեն «խավիարային դիվանագիտություն» միջազգային սկանդալի մասնակիցներից է, որը հետաքննում է «Կայունության եվրոպական նախաձեռնություն» միջազգային հկ-ն:

Նա մեղադրվում է Ադրբեւջանից 2.3 մլն եվրո ստանալու մեջ, որոնք ծախսվել են ԵԽԽՎ մի շարք պատգամավորների կաշառելու համար 2013-ի հունվարին Ադրբեջանում քաղբանտարկլաների մասին զեկույցի տապալմամն նպատակով:

2016 թվականին Միլանի դատախազությունը հետաքննություն էր սկսել Վոլոնտեի նկատմամբ՝ նրա դեմ մեղադրանքներ առաջադրելով: