Յուրգեն Կլոպ․ Շքերթի ժամանակ չկարողացա զսպել արցունքներս

187

Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատմել է Լիվերպուլում տեղի ունեցած չեմպիոնական շքերթից ստացած տպավորությունների մասին։

«Բարդ է նկարագրել, թե ինչ էի զգում չեմպիոնական շքերթի ժամանակ։ Խոստովանում եմ, որ նույնիսկ արտասվել եմ, չկարողացա զսպել արցունքներս։

Ֆանատների հետ անմիջական շփման ժամանակ ես միայն հասկանում, թե ինչ նշանակություն ունի նրանց համար ակումբի հաղթանակը։ Անկեղծ եմ ասում, շատ ցնցող է եւ զգայուն պահ է»,- Յուրգեն Կլոպի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Չեմպիոնական շքերթին մասնակցել է մոտ 800 հազար լիվերպուլցի՝ քաղաքի գրեթե ամբողջ բնակչությունը։