Վահե Տեր-Մինասյանը ցնցող տեղեկություն է հայտնել. Հարգանքի արժանի քայլ…

46

Բժիշկ Վահե Տեր-Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է. «Մոսկվայից բժիշկների մեծ խումբ է օգնության ժամանելու Հայաստանի Հանրապետոթյուն։

Երեկ ուշ երեկոյան հայտնեցին, որ հետևելով Մոսկվա քաղաքի Պավլովյան հիվանդանոցի գլխավոր բժիշկ Գեորգի Մելքոնյանի կատարած կոչին մեծ թվով հայազգի ու ուրիշ ազգերի ռուսաստանցի

մասնագետներ են անդամագրվել Հայաստանի Հանրապետություն ժամանող կամավորների խմբին։ Թիմի մեջ կլինեն նեղ մասնագետներ, որոնք բավական փորձ ունեն կորոնավիրուսյան հիվանդության դեմ պայքարի մեջ։ Այսպիսին են

 

իսկական համամարդկային արժեքները, հայրենասիրությունը և ընկերությունը, որոնց հետ միասին պետք է ապրել և սերունդ դաստիարակել…
Բժիշկների թիմը ամենայն հավանականությամբ քաղաք Երևանում կլինի մի քանի օրից։