ՍԴ դատավորի թեկնածու առաջադրվեց Վահե Գրիգորյանը, քանի որ ՀՀ նախագահը կաշկանդված է. Զարուհի Փոստանջյան

161

Քանի որ մեր երկրում տեղի չունեցավ իրական հեղափոխություն, այլ տեղի ունեցավ տեղափոխություն, դրա արդյունքը եղավ ՍԴ դատավորի այն թեկնածուի առաջադրումը, որին նախընտրում են գործող իշխանության մեծամասնությունը։ Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով ՍԴ դատավորի պաշտոնում փաստաբան Վահե Գրիգորյանի առաջադրմանը։

«Այս առաջադրումը տեղի է ունեցել քաղաքական նպատակահարմարության ներքո, եւ մի անձի կողմից, որն ուղղակի կատարում է պատվեր, որը կաշկանդված է իր կողմից կեղծ տեղեկատվություն ներկայացնելու հանգամանքով։ Հենց դա է պատճառը, որ մենք այսօր չունենք անկաշկանդ ՀՀ նախագահ, որը կարող է սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները պատշաճ կատարել»,–նշեց նա՝ նկատի ունենալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Մեծ Բրիտանիայի քաղաքացիության մասին ներկայացված տեղեկությունը։