Ինչ է սպասվում մինչև հունիսի 30-ը ներառյալ

37

«Արմենիա» ավիաընկերությունից տեղեկացնում են, որ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով իրադարձությունների զարգացմամբ պայմանավորված՝ Aircompany Armenia ավիաընկերությունը, մինչև հունիսի 13-ը ներառյալ, չեղարկում է բոլոր կանոնավոր չվերթները՝

Երևան-Լիոն-Երևան Երևան-Թել Ավիվ-Երևան Երևան-Վորոնեժ-Երևան
Երևան-Միներալնիյե Վոդի-Երևան ուղղություններով:

Երևան-Մոսկվա-Երևան և Երևան-Թբիլիսի-Երևան բոլոր կանոնավոր չվերթները չեղարկվում են մինչև հունիսի 30-ը ներառյալ:

«Հայտնում ենք, որ չեղարկված չվերթերի բոլոր ուղևորներին տրամադրվում է երաշխավորագիր (վաուչեր), առ այն, որ չօգտագործված ավիատոմսի գումարը համարվում է սառեցված «Արմենիա» ավիաընկերությունում և ենթակա է օգտագործման մեկ տարվա ընթացքում։