Գաբրիել Սարգսյանն առաջինն է ԱՄԷ-ում, Կարեն Գրիգորյանը՝ ԱՄՆ-ում

183

Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը Արաբական Միացյալ Էմիրություններում մասնակցել է արագ շախմատի Al Batayih Chess Tournament — Ramadan2019 մրցաշարին եւ նվաճել է հաղթողի կոչումը՝ միանձնյա գրավելով առաջին տեղը։ Հայաստանի ներկայացուցիչը 7 հնարավորից վաստակել է 6,5 միավոր։ Սարգսյանը կես միավոր գերազանցել է լրացուցիչ ցուցանիշով երկրորդ տեղը գրաված ադրբեջանցի Գադիր Գուսեյնովին։

Վաշիգտոնում 7-րդ անգամ անցկացված Cherry Blossom Classic – Open մրցաշարում Հայաստանը ներկայացնող Կարեն Գրիգորյանը 9 տուրում հավաքել է 7 միավոր և չինացի Յանչաո Ժոուի հետ կիսել առաջին տեղը։

Հայաստանցի գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում անցկացված Chicago Open 2019 մրցաշարում բաժանել է 2-10-րդ տեղերը՝ 6,5-ական միավոր։ Միանձնյա հաղթող է դարձել  7 միավոր վաստակած ադրբեջանցի Վասիֆ Դուրարբայլին։