Շտապ․արդեն 2 ժամից ավելի է Շամշյանը դեպքի վայրից հայտնում է քաղաքացիներին տարհանում են, սարսափելի իրավիճակ է Երևանի կենտրոնում..

49

Արդեն 2 ժամից ավելի է, ինչ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական վարչության մոտ 10 հրշեջ-փրկարարական հաշվարկ պայքարում են Երևանում Արաբկիր վարչական շրջանի ԽՍՀՄ տարիներին հայտնի «Պրագա» հյուրանոցային համալիրում առաջացած խոշոր հրդեհի տարածման դեմ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակն ու ծուխը տեսանելի է մի

քանի կիլոմետրից, և հրշեջները, ոստիկաններն ու քաղաքացիները մեծ դժվարությամբ նշված շենքից տարհանել են երկու տասնյակից ավելի քաղաքացիների, այդ թվում՝ երեխաների ու մեծահասակների: Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների մեծ թվով բրիգադներ, ովքեր մի քանի հոգու տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերեցին, այդ թվում՝ հրշեջների, քանի որ ծխի միջից մարդկանց դուրս բերելիս հրշեջները նույնպես ծխահարվել են:

Դեպքի վայր է ժամանել ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Փրկարար-ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանը, Փրկարար-ծառայության տնօրենի տեղակալ Արմեն Գրիգորյանը: Նշված վայրում ուժեղացված ծառայություն է կատարում ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը: Երևանի Ճանապարհային ոստիկանության պետ Վահան Էվինյանի կարգադրությամբ ուժեղացված ծառայություն են կատարում Երևանի ՃՈ ծառայողները: Կրակը վայրկենական է տարածվում, սակայն հրշեջներին հաջողվել է կանխել կրակի տարածումը, այս պահին էլ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:

Դեպքի վայր է բերվել նաև 2 ավտոսանդուղք և շենքում գտնվող քաղաքացիներից մի քանիսին էլ դուրս են բերել ավտոսանդուղքով: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններից հետո: Ըստ նախնական տեղեկությունների, հիվանդանոցներ տեղափոխվածների կյանքին վտանգ չի սպառնում:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: