Հանրահայտ դերասանուհի Անջելինա Ջոլին տեղափոխվել է Լոս Անջելեսում։ Նա նկարահանվում է «Նրանք, ովքեր մահս են ցանկանում» ֆիլմում։ Բազմազավակ մայրն իրեն չի խնայում եւ նկարահանման հրապարակում անցկացնում է օրը 12 ժամ։ Երբեմն նա ստիպված է լինում մի քանի անգամ նկարահանվել նույն կադրում, քանի որ ֆիլմի ռեժիսորը՝ Թեյլոր Շերիդանը ցանկանում է, որ ամեն ինչ իդեալական լինի։ Այս մասին հայտնում է Daily Mail։

«Նա իր օրերն անցացնում է աշխատանքի մեջ, որտեղ նա ներդնում է իր սիրտն ու հոգին։ Նկարահանումներն իրականացվում են տապին, սակայն Էնջին լիովին տրվել է նոր ֆիլմին», — պատմել է լրատվամիջոցի աղբյուրը։

Թիմի անդամները Անջելինային անվանում են «հրեշտակ»։ Ստեղծագործական թիմի անդամներից պնդում են, որ նկարահանումների ժամանակ 43-ամյա դերասանուհին բոլորին  ստիպում է հանգստություն զգալ։

«Նա ստիպված է լինում նույն կադրը մի քանի անգամ նկարահանել, քանզի Թեյլոր Շերիդանը պերֆեկցիոնիստ է։ Սակայն Ջոլին իրական պրոֆեսիոնալ է։ Կան տեսարաններ, որտեղ նա վազում է անտառային հրդեհների միջով», — հավելել է լրատվամիջոցի աղբյուրը։