Ոստիկանները գնդակահարել են կողոպուտի մեջ կասկածվող քաղաքացուն

53

Անապայի ոստիկանությունը բերման ենթարելու ժամանակ գնդակահարել է մի տղամարդու, որը կասկածվում էր Սուկկո գյուղում գտնվող բանկի վրա կողոպուտ կատարելու մեջ, հայտնում է Կրասնոդարի երկրամասի ՆԳՆ կենտրոնական բաժինը: Ըստ ոստիկանության տվյալների՝ հունիսի 11-ին Սուկկո գյուղում անհայտ անձը, ատրճանակով սպառնալով բանկի աշխատակցին, ֆինանսական հաստատություններից մեկի գրասենյակը թալանելու անհաջող փորձ է արել: Ոստիկաններն տեղեկություն են ստացել, որ կասկածյալը կարող է լինել գյուղի տարածքում գտնվող անտառում:
«Երբ նրան ձերբակալել են, նա փորձել է փախչել, այնուհետև դանակով հարձակվել է ոստիկանների վրա: Ոստիկանը պահանջել է, որ հարձակվողը վայր դնի դանակը, որին նա չի ենթարկվել: Օրենքի համաձայն՝ երկու նախազգուշական կրակոց է արձակվել օդ, բայց կասկածյալը կանգ չի առել: Ճանապարհային ոստիկանությունը ստիպված է եղել կրակել նրա վրա՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ: Շտապօգնության խումբը թեև անմիջապես ժամանել է, այնուամենայնիվ, նրան փրկել չի հաջողվել: Մահացածի ինքնությունը հաստատված է։ Դեպքի առթիվ հավաքված նյութերը ուղարկվել են քննչական մարմիններին: