Հայտնի է կորոնավիրուսի տարածման նոր վտանգավոր ճանապարհ

45

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացնում է, որ հայտնաբերվել է կորոնավիրուսի փոխանցման նոր վտանգավոր եղանակ․ այն կարող է փոխանցվել թղթադրամների միջոցով։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում հնարավորինս քիչ օգտագործել կանխիկ գումար,իսկ թղթադրամներին դիպչելուց հետո ձեռքերն ախտահանել կամ օճառով լվացվել։ Անհրաժեշտ է հնարավորության դեպքում քարտերից օգտվել, քանի որ, պարզվում է, թղթադրամի վրա կորոնավիրուսը կարող է պահպանվել մինչեւ մի քանի օր։

Չինաստանում արդեն սկսել են ախտահանել թղթադրամները հատուկ նյութերով, նոր շրջանառության մեջ դնել։ Հայտնի է նաեւ, որ կորոնավիրուսի հարուցիչը առարկաների վրա մինչեւ 9 օր կարող է մնալ։

Կորոնավիրուսը կշարունակի տարածվել ամբողջ աշխարհում մինչև առնվազն հունիս ամիսը։ Այս մասին հայտնել է ՉԺՀ առողջապահության հարցերով պետական կոմիտեի հատուկ փորձագիտական հանձնաժողովի ղեկավար Չժուն Նանշյանը, հաղորդում է ria.ru-ն: