100 կիլոգրամ քաշ ունեցող հղի մոդելը մերկացել է՝ կոտրելու համար գեր կանանց մասին տարածված կարծրատիպերը (ֆոտոշարք)

119

Երկու օր առաջ Էշլի Գրեմը փայլեց Նյու Յորքում Met Gala-ի կարմիր գորգին: Իսկ հիմա կծանոթացնենք 29-ամյա գեղեցկուհու նոր ֆոտոսեսիային, որն արվել է V Magazine ամսագրի համար:

Բացի նյու ոճի լուսանկարներից, պարբերականը նաեւ մոդելի հետ հարցազրույց է հրապարակել:

Беременная пышка Эшли Грэм поделилась новыми фото, на которых ...

Эшли Грэм

«Երբ ես սովորում էի միջին դասարաններում, առաջին անգամ իմ մարմնի վրա ցելյուլիտի նշաններ նկատեցի: Ես գրեթե հիասթափվել էի ինձնից, բայց մայրս հուսադրեց ինձ»,- պատմել է նա:

Չեմ մոռանա այն օրը, երբ մոտեցա մայրիկիս ու հարցրեցի. «Արդյո՞ք սա զզվելի տեսք չունի: Արդյո՞ք սարսափելի չէ»: Այդ ժամանակ նա ցույց տվեց իրենը: «Տես: Ես էլ ունեմ»:

Մայրս օգնեց ինձ հաղթահարել սեփական վախերը եւ դադարել կազմվածքի թերություններից վախենալուց», — պատմել է աղջիկը:

Ի դեպ՝ Էշլին մերկ լուսանկարներ հրապարակում էր նաև մինչ հղիությունը:

Մոդելը չի ամաչում իր արտաքինից և կոչ է անում բոլոր գիրուկներին լինել ավելի ինքնավստահ: