Home Без рубрики «Ուզում եմ ասել, որ այսպիսի հույսերը իզուր են». վարչապետը՝ վարչական տուգանքները չեղարկելու...

«Ուզում եմ ասել, որ այսպիսի հույսերը իզուր են». վարչապետը՝ վարչական տուգանքները չեղարկելու լուրերի մասին

36

«Այսպիսի մի լուր է շրջանառվում, թե այն վարչական տուգանքները, որոնք մինչ այժմ կիրառվել են՝ չեղարկվելու են:

Ես ուզում եմ ասել, որ այսպիսի հույսերը իզուր են, որովհետև հակահամաճարակային կանոնների համար սահմանված տույժերը չեն չեղարկվելու, դրանք պիտի վճարվեն՝ չնայած նրան, որ մեր խնդիրը քաղաքացիներին տուգանելը չէ, այլ նրանց քաջալերը, որ սահմանված կանոնները պահպանեն, բայց եթե դա տեղի չի ունենում, ապա դրանից պետք է բխի պատասխանատվությունը»,- պարետատան նիստի ավարտից հետո, ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կարդացեք նաև՝ Հակահամաճարակային կանոնները պահպանելու գործում կներգրավեն քաղաքացիական հագուստով ոստիկաններ. Փաշինյան