Վարակը տարածվում է բակերում. կգործեն քաղաքացիական հագուստով ոստիկաններ

41

Հունիսի 13-ին հրավիրված ճեպազրույցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հակահամաճարակային կանոնների պահպանման գործում կներգրավվեն քաղաքացիական հագուստով ոստիկաններ: Վարչապետի խոսքով` նրանք անձամբ գործողություններ չեն անի, սակայն կարգախմբերի օգնությամբ վարչական իրավախախտումները կֆիքսեն և կհրավիրեն մոտակայքում գտնվող կարգախմբերի:

«Վարակը հիմնականում տարածվում է բակերում և թաղամասերում: Այս առումով ոստիկանությունն արդեն մի քանի օր է ուժեղացված ծառայություն է իրականացնում բակերում, թույլ չտալով հակահամաճարակային իրավիճակի խախտումներ»,- ասաց Փաշինյանը